?

Log in

No account? Create an account
Previous Entry Share Next Entry
Армения и Иран создают новый международный транспортный коридор
aram_hakopian
http://analitikaua.net/2016/armeniya-i-iran-sozdayut-novyiy-mezhdunarodnyiy-transportnyiy-koridor-ot-indii-do-evropyi-video/

  • 1
Մատերս խաչել եմ։ Մենակ թե ռուսները չխանգարեն․․․

Рус бобо-ин гишернерэ чек теснум ? ))))

Բոբոին՝ չէ, բայց Ռուսական երկաթուղիների <<փայլուն>> գործունեությունը՝ շատ հաճախ․․․

Ուրեմն պիտի իմանաք որ ուղեվորների քանակը չի հերիքի երկաթուղին <<նորմալ>> վիճակում պահել, չե ?

:))))) Երկաթուղին միայն ուղևորափոխադրումների համար չի։ Հայաստանի պարագայում ՀԱՍՏԱՏ այն չպիտի կառուցվի և ծրագրվի ուղևորափոխադրումներից եկամուտներ ստանալու համար։ Այդ երկաթուղին պետք է ԲԱՑԱՌԱՊԵՍ ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ և բեռնափոխադրումների համար։ Հայաստանում կա մեքենաշինության և ծանր արդյունաբերության ՀՈՅԱԿԱՊ պոտենցիալ (կար, համենայն դեպս 2000ի սկզբներին, և հիա էլ որոշ բաներ դեռ պահպանվել են, կարծում եմ), իսկ նորմալ ճանապարհների բացակայությունն այն դարձնում էր անմրցունակ՝ գների պատճառով։ Իսկ Իրան-Հայաստան երկաթուղին ուղիղ ելք է արտահանման համար։ Շտապեմ կանխել ձեր միտքը, որ ոչ մեկին պետք չեն հայկական մեքենաշինական արտադրանքը։ Երրորդ աշխարհի երկրները։ Մինչ այսօր պահպանվել են խորհրդային կապերը և պահանջարկ Լատինական Ամերիկայի երկրներից և անգամ Իրաք Քուվեյթներից։ 2000ի սկզբներին Մեքենաշինության ասոցիացիան մռմռում էր, որ ճանապարհներ չկա, որովհետև կարող էին ռեանիմացիայի ենթարկել մեքենաշինական ոլորտը՝ շուկան էր խնդիր։

Դուք ուշացել եկ մի 25 տարով այդ բաները հասկանալ և ասել:
Շուտվանից այդ կարգի արտադրանքը Հայաստան է ներմուծվում Թուրքիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Չինաստանից...
Մենք չենք կարողացել պահպանել եղած պոտենցիալը և կորցրել ենք այն իրականում դեռ 90-ականներին թողնելով գործարանները իրենց բախտին:
2000-ականերին արդեն ուշ էր, քանի որ երկրորդ ձևափոխման համար ոչ փող կար, ոչ կամք, ոչ հասկացություն (ամենա կարևորը) :
Մի խոսկով, մեղկը մերն է այլ վոչ մեկ ուրիշինը, համաձայնվեք

Խնդիրը մեղավորներ գտնելը չէ հիմա: Ոչ մեկ չի ասում, որ մեղավոր է որևէ այլ մեկը, մեզնից բացի: Կամք էլ կար, հասկացողություն էլ՝ ֆինանսներ չկային և պետական հոգածություն և ամենաբարդը՝ արտահանման ճանապարհ: Ընդամենը: էլ չեմ խոսում պատերազմական ու շրջափակված իրավիճակը:Բայց աշխատողներ կային՝ Օրինակ «Մշակը»: http://www.derrick.ru/?f=n&id=181 օրինակի համար: Կարծում եմ Ռուսալ-Արմենալի համար էլ վատ չի, եթե հիմ գործում է:

Էլ չեմ խոսում թեթև արդյունաբերության գործարանների մասին, որն ատամներով պահեցին կին ղեկավարները՝ ասենք օրինակ «Գարուն» կա «Նուբարաշեն» գործարանները, ի դեմս Գոհար Ենոքյանի և էթերի Ղադյանի: «Գարունն» ինքնաթիռով էր Հոլանդիա արտահանում արտադրանքը, ենթակապալով մանկական անձրևանոցներ էին կարում, ու երազում էին նորմալ ճանապարհներ արտահանման համար: «Տոսպ» տրիկոտաժի գործարանը, կամ Կիրովականի կարի գործարանը, որը ԱՄն մանկաբույժների համար խալաթներ և ոստիկանների համար համազգեստներ է կարում:
Եվ այդ երթուղին փրկություն է նման կարգի գործարանների համար: Իսկ գյուղապրանքները վերամշակող գործարաննե՞րը:

Իմ ասածն ել դա եր, որ պիտի եղած պայմաններում ճիշտ մտածենք ու աշխատենք այլ ոչ կողմից մեղավոր գտնենք:
Ձեր նշված արտադրողները եղած ճանապարներով են բավարարվել ու ներկրողներն ել ուրիշ ճանապարհ չեն գտել:
Պետք չե հույսը դնել նոր ճանապարհ աստըծուց ստանալու , այլ պետք է կազմակերպել արտադրանքը տեղում , ներկրելով միայն կիսաֆաբրիկատ:

Ներկրեցին, բա հետո... Պիտի վաճառե՞ն: Կամ պիտի այնպիսի գին արժենա հումքը, անգամ կիսաֆաբրիկատը, որ վերջնական արտադրանքը մրցունակ ու մատչելի լինի շուկայում առկա այլ ապրանքներից... Այլապես ոնց պիտի վաճառես ու մրցակցես չինական էժան զիբիլի հետ... Իսկ ճանապարհածախսը հենց հիմնական հոդվածն է․․․
Իսկ հիմա մեղադրանքների հետ կապված, որ Աստծուց պետք չէ ճանապարհ խնդրել, այլ օգտագործել այն, ինչ կա...Մի բան պատմեմ:))) Անգլիացի գործարարները պատվերներ տեղակայեցին հայկական թեթև արդյունաբերության գործարաններից մեկում: Ենթակապալով՝ այն, ինչ դուք անվանում եք ներկրել կիսաֆաբրիկատ: Եվրոպայից ուղարկում էին կտորն ու աքսեսուարները, դիզայնը, մերոնք կարում էին, ասեմ, որ հոյակապ, վերարկուներ Եվրոպական հայտնի բրենդի համար: 2000 թ. էր: Մենք ուղարկեցին տրանսպորտային երթուղին: ժամանակը եկավ, կոնտեյները չկա ու չկա... Պայմանագրի ժամկետը գնում է... Զանգում եմ Անգլիա... նրանց տրանսպորտայինը մտածել է, որ մենք «դեբիլ ենք», որ ընտրել ենք այդքան երկար ու ծախսատար ճանապարհ... Եկել էին Թուրքիայով ու լռվել սահմանի վրա: Թուրքերը չէին թողել: Հետ գնաց կոնտեյներն ու Նովոռոսիյսկ-Փոթիով մի շաբաթ հետո եկավ տեղ հասավ, ուշացումով գրաֆիկից: Հասցրինք պատվերը, 40 աստիճան շոգին կանայք ժամանակին կարեցին ծանր վերարկուները... Անգամ մի կին բանվորուհի ուշաթափվել էր... Իսկ դուք ասում եք չէին ընտրում... Պիտի լինի այլ ճանապարհ, որ ընտրես... Իսկ թե ԻՆՉՔԱՆ ԷԻՆ վրացի ոստիկանները Հայաստան եկող կոնտեյներների վարորդներից կաշառք վերցնում... գիտե՞ք...որ զզվեցնում էին ու անիմաստ դարձնում գործարքը արտասահմանցիների համար... հավատացնում եմ ձեզ, ԱՆՈՒմ էին ամեն ինչ...

Այդ ամենը կարելի է հաշվի առնել մինչև գործարք կնքելը: Ուղղակի պետք եր այդ պրոբլեմները նախորոգ իմանալ:
Նույն հարցերը կանգնում են և ներկրողների դեմ և նարանք լուծումները հաջողությամբ գտնում են, չե ?

…:)))Ո՞վ հաշվի առներ: Մե՞նք թե արտասահմանցիները: Մի՞թե դուք կարծում եք, որ անգլիացիների և ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ որևէ մեկի հետ կարելի է գործարքի գնալ, արտադրության/արտադրանքի գներ առաջարկել, առանց ճանապարհների/երթուղիների/դրանց գների մասին տարրական իմացության և առավել ևս հաշվարկների: Արտահանվող արտադրանքի գնի հիմնական հոդվածը ճանապարհածախսն է, հետո նոր աշխատանքը։ Իսկ եթե հումքը ներկրվում է, արտադրվում և արտահանվում, առավել ևս ճանապարհածախսն է (ժամանակը, օդափոխադրում, երկաթուղային, ծովային, ցամաքային, դրանց համակցումը)։
Իսկ ներկրողները նույն լուծումն ունեն, ինչ-որ և մենք էինք առաջարկում՝ Փոթիի նավահանգստով, հունգարականից Նովոռոսիյսկ, այնտեղից Փոթի՝ լաստանավը... Ուղղակի անգլիացիների ուղեղում այն չէր տեղավորվում, եթե կար թուրքական ճանապարհը՝ անհամեմատ կարճ ու անհամեմատ էժան...

Իհարկե մեր կողմը պիտի հաշվարկեր բոլոր հանգամանքները և վոչ միայն տեղափոխման գները, այլ և ուղղության ռիսկերը:

Դե, եթե Հայաստանում հաշվի առնենք հանգամանքները, ուղղության ռիսկերն ու ընդհանրապես Հայաստանին վերաբերող բոլոր առկա ռիսկերը, մենք բոլորս ազգովին պիտի ինքնահրկիզվենք։))))
Փառք Աստծո, այսօր ունենք հոյակապ գյուղատնտեսական և այլ սնունդ վերամշակող, ոսկերչական և ադամանդի վերամշակման, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի, դեղագործական, թեթև արդյունաբերական ընկերություններ, որոնք ապահովում են ներքին պահանջարկը, դեռ արտահանում էլ են։ ԵՎ այդ ամենն արվում է բոլոր ռիսկերի հաշվառմամբ, պատերազմական և շրջափակման պայմաններում, երկրաշարժից երկրի արդյունաբերական կեսի անդամալույծ պայմաններում․․․

Այդ ամենը չի բացառում նոր արտադրանք դնելը գոնե որոշ ներկրվող ապրանքների տեսականին տեղականով փոխարինելու համար...

Да проблема-то в том, что дешевле импортировать, чем производить внутри страны, потому что собственного сырья нет, его надо возить. А это уже чересчур накладно получается с существующими путями и маршрутами!!! Вот почему ЖД из и в Иран- может кардинально изменить ситуацию и поддержать сильно местному производителю во всех сферах, от химической до легкой и машиностроения...То, что можно на собственном сырье, работает с переизбытком и экспортируется (вся переработка сельскохозяйственной продукции= компоты, варенья, минеральные воды, соленья. Ну и ИТ продукты и граненые алмазы).

Кто же спорит, что дорога может изменить ситуацию кардинально ?
Только не следует надеяться на это, учитывая необходимость больших средств.
Которых у нас нет и которые никто другой не захочет вкладывать в дорогу только для нас.
Есть небольшая надежда на то, что Иран посчитает выгодным выход к Черному морю через нас.Очень небольшая.
А еще есть проблема внешнего рынка, на который нам никак не пробиться.
Посему надо на первое время работать в расчете на рынок Армении(отверточная сборка из полуфабрикатов), а потом уже как получится.

  • 1